Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում ներգաղթյալների թիվը մինչև տարեվերջ կհասնի 1,5 միլիոնի

18:06, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Գերմանիայում ներգաղթյալների թիվը մինչև տարեվերջ կհասնի 1,5 միլիոնի

Գերմանիայում ապաստան փնտրող մարդկանց թիվը մինչ 2015թ. վերջը հասնելու է մոտ 1,5 միլիոնի: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, այս մասին հայտնել են գերմանական լրատվամիջոցներն` ուսումնասիրելով երկիր ժամանող ներգաղթյալների հոսքը:

Աղբյուրը նշում է, որ այդ թիվը մոտ երկու անգամ գերազանցում է այն ցուցանիշին, որը կանխատեսվել էր ներգաղթյալների մասին արված նախորդ ուսումնասիրությունների արդյունքում: Մինչ այդ Գերմանիայի գաղթականների կենտրոնը հայտնել էր, որ իրենց կանխատեսումներով մինչև տարեվերջ մոտ 800 հազար գաղթական է ժամանելու Գերմանիա: Ընդ որում` երկիր ժամանող գաղթականների գերակշիռ մեծամասնությունը Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից են, սակայն կան նաև Բալկաններից, Ասիայից և Աֆրիկայից ժամանող գաղթականներ, որոնք Գերմանիա են տեղափոխվում հիմնականում իրենց երկրի տնտեսական պայմաններից ելնելով:

Հաղորդվում է նաև, որ ուսումնասիրությունները հստակորեն ցույց են տվել, որ գաղթականներին ընդունող կենտրոններն ի վիճակի չեն պայքարել մարդկանց այս հսկայական հոսքի դեմ:

5812 | 0
Facebook