Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գվատեմալայում սողանքն առնվազն 73 մարդու կյանք է խլել

13:18, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Գվատեմալայում սողանքն առնվազն 73 մարդու կյանք է խլել

Հոկտեմբերի լույս 2-ի գիշերը Գվատեմալայի մայրաքաղաքից 15 կմ դեպի արևելք` Էլ Քամբրե Դոս բնակավայրում հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղումների հետևանքով սողանք է տեղի ունեցել, ինչն առնվազն 73 մարդու մահվան պատճառ է դարձել: Նախապես հաղորդվել է, որ 600 մարդ համարվում է անհետ կորած, այժմ անհայտ է 350 մարդու ճակատագիր: Ավերակների տակից հաջողվել է 26 մարդու փրկել: Հաղորդվում է սակայն, որ զոհերի թիվը վերջնական չէ, այն կարող է աճել, քանի որ միջազգային փորձը ցույց է տվել, որ սողանքից հետո ողջ մնացածների գտնելը 72 ժամ անց գրեթե անհնար է: Նշվում է, որ երկրաշարժից օրեր անց ողջ մնացածների գտնելու հավանականությունն ավելի մեծ է, քան սողանքից հետո:

«ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ` մի քանի երկրներ պատրաստակամություն են հայտնել մարդասիրական ու տեխնիկական աջակցություն տրամադրել Գվատեմալային, սակայն տեղի իշխանությունները հայտարարել են, որ իրենց ունեցած միջոցները բավարար են:

8309 | 0
Facebook