Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆիզիկական անձանց առաջարկվող եվրոյով ավանդները հայաստանյան բանկերում

12:20, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Ֆիզիկական անձանց առաջարկվող եվրոյով ավանդները հայաստանյան բանկերում

Հայաստանյան բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ֆիզիկական անձանց առաջակում են եվրոյով ընդունվող հետևյալ ավանդները.

Ամենաբարձր տոկոսադրույքով ավանդն առաջարկում է «Ինեկոբանկ»-ը: Այնտեղ գործում է «Պրոգրեսիվ» ավանդատեսակ` 8.5% եկամտաբերությամբ: Այստեղ գործում են նաև «Պրոգրեսիվ» ավանդատեսակի այլ տարբերակներ` 7.5% և 6.5% եկամտաբերությամբ:

7% ամսական եկամտաբերությամբ ավանդներ գործում են «ԲՏԱ Բանկ»-ում` ավանդ «Հաջողության բանաձև», «Զարգացման Հայկական Բանկ»-ում` ավանդ «Խնայողական» և «Յունիբանկ»-ում` ավանդ «Շահավետ+»:

«Արմսվիսբանկ»-ն առաջարկում է «Ստանդարտ» ավանդատեսակը` 6.5% եկամտաբերությամբ: Միևնույն պայմաններով ավանդներ առաջարկում են նաև «Զարգացման Հայկական Բանկ»-ն` ավանդ «Խնայողական», «Ինեկոբանկ»-ն` ավանդ «Պրոգրեսիվ», «ՀայԲիզնեսԲանկ»-ն` ավանդ «Պրեմիում» և «Յունիբանկ»-ն` ավանդ «Շահավետ+»:

Ֆիզիկական անձանց եվրոյով առաջարկվող մյուս ավանդատեսակներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ վարկանիշային աղյուսակը եվրոյով առաջարկվող ավանդների շահութաբերության տեսանկյունից գլխավորում է «Ինեկոբանկ»-ը:
2999 | 0
Facebook