Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը բարեգործական ձեռնարկի շրջանակներում օգնեց Հայաստանի մանկատներին

17:55, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Հենրիխ Մխիթարյանը բարեգործական ձեռնարկի շրջանակներում օգնեց Հայաստանի մանկատներին
     Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ բարեգործական ձեռնարկ:
     «Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող «Մոնտեգրապպա» («Montegrappa») ընկերության կողմից: Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների և ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է: Գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվն», աղավնի, Զվարթնոցի և Էջմիածնի տաճարները և այլն: Հենրիխ Մխիթարյանն այդ գրիչով ստորագրեց գնդակներ, որոնք կնվիրաբերվեցին արարողությանը ներկա «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաների՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից։ Հենրիխ Մխիթարյանը ստորագրեց նաև անվանական 2 մարզաշապիկներ և 20 գնդակներ, որոնք հետագայում կդրվեն բարեգործական աճուրդի, որից գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին:
5460 | 0
Facebook