Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ելիզավետա 2-րդը համոզել է Քեյթ Միդլթոնին դուրս գալ «մեկուսացումից»

23:31, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Ելիզավետա 2-րդը համոզել է Քեյթ Միդլթոնին դուրս գալ «մեկուսացումից»
     Ելիզավետա 2-րդը համոզել է Քեմբրիջի դքսուհի Միդլթոնին դադարեցնել «մեկուսացումը», գրում է The Daily Mail-ը: Ներկայում արքայազն Ուիլյամի կինն ապրում է երեխաների հետ՝ Նորֆոլքում: Թագուհին Քեյթին հրավիրել է շոտլանդական Բալմորալ ամրոց, որպեսզի նա օգնի իրեն սեպտեմբերի 9-ի տոնակատարությանը նախապատրաստվելու հարցում: Այդ օրը Ելիզավետա 2-րդը կգերազանցի իր նախատատի ռեկորդը, ով երկիրը ղեկավարել է 63 տարի 7 ամիս:
     Արքայազն Չարլզը, սակայն, չի մասնակցի տոնակատարություններին: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա կժամանի «Դամֆրիս Հաուզ»՝ կատարելու իր «հին պարտականությունները»:
8851 | 0
Facebook