Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մինյոններ» մուլտֆիլմը միջազգային վարձույթում ավելի քան 1 միլիարդ դոլար է հավաքել

15:07, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
«Մինյոններ» մուլտֆիլմը միջազգային վարձույթում ավելի քան 1 միլիարդ դոլար է հավաքել

Universal ընկերության նկարահանած «Մինյոններ» անիմացիոն ֆիլմը միջազգային վարձույթում արդեն 1 միլիարդ դոլար գումար է հավաքել: Հյուսիսային Ամերիկայում «Մինյոններ»-ը հավաքել է 321.9 միլիոն, իսկ 682 միլիոն` այլ երկրներում: Այդպիսով, «Մինյոններ»-ը դարձել է 3-րդ ֆիլմը` «Սառցե սիրտ» և «Խաղալիքների պատմություն 3» մուլտֆիլմերից հետո:

«Մինյոններ»-ից բացի այս տարի Universal-ի նկարահանած ևս երկու ֆիլմ մեծ հասույթ են ունեցել. խոսքը «Ֆորսաժ 7» ֆիլմի մասին է, որ հավաքել է 1.51 միլիարդ դոլար, և «Յուրսկի դարաշրջանի աշխարհ»-ը, որի հասույթը գերազանցել է 1 միլիարդ դոլարը:
12046 | 0
Facebook