Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը հերքել է Ռուսաստանի` Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու լուրերը

14:13, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Կրեմլը հերքել է Ռուսաստանի` Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու լուրերը

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է արտասահմանյան մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մոտ է կանչել իր երկրում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմին, որ վերջինի հետ քննարկի այդ երկրի ենթադրյալ աջակցությունը Սիրիայի ԻՊ զինյալներին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ոչ, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Պեսկովը` պատասխանելով ՌԴ նախագահի` իր երկրում Թուրքիայի դեսպանին անձամբ իր մոտ հրավիրելու հարցին:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մոտ էր կանչել ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին և սպառնացել խզել այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե Էրդողանը չդադարեցնի սատարեկլ Սիրիայում տեղակայված ԻՊ ահաբեկիչներին:

5915 | 0
Facebook