Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անգելա Մերկելը պատրաստվում է կրկին առաջադրվել

13:33, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Անգելա Մերկելը պատրաստվում է կրկին առաջադրվել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին և, ըստ այդմ, արդեն չորրրորդ անգամ առաջադրվել նույն պաշտոնում: Այս մասին հայտնել է գերմանական «Der Spiegel» կայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Անգելա Մերկելի՝ ընտրություններում թեկնածությունն առաջադրելու հարցը քննարկվել է վերջինի՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Պատեր Տաուբերի հետ հանդիպման ժամանակ:

Աղբյուրը նշում է, որ Մերկելի՝ գալիք ընտրություններին առաջադրվելու մասին հայտարարվելու է 2016-ի սկզբին: Իսկ Գերմանիայում նոր կանցլերի ընտրությունները կայանալու են արդեն 2017-ին:

Հիշեցվում է նաև, որ Անգելա Մերկելը զբաղեցնում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը 2005-ից.: Մայիսին «Forbes» ամսագիրը Մերկելին ճանաչել է որպես աշխարհի ամենաազդեցիկ կին:

4905 | 0
Facebook