Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը տուգանվել է մոտ 198 եվրոյով՝ հավաքին ուշ ներկայանալու համար

01:16, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը տուգանվել է մոտ 198 եվրոյով՝ հավաքին ուշ ներկայանալու համար
     «Մանչեսթր Յունայթեդ»-ի պաշտպան Մարկոս Ռոխոն կտուգանվի 140 հազար ֆունտ սթերլինգով (մոտ 198 հազար եվրո)՝ ԱՄՆ-ում ընթացող թիմի հավաքին ուշանալու համար։ Նշենք, որ ֆուտբոլիստի արձակուրդը երկարաձգվել էր Ամերիկայի Գավաթի խաղարկությանը մասնակցելու պատճառով։ Ֆուտբոլիստը պետք է հավաքին ներկայանար հուլիսի 25-ին, սակայն նրան թույլ չեն տվել ինքնաթիռ նստել Արգենտինայում, քանի որ մարզիկի անձնագիրը ժամկետանց է եղել։ Օգտվելով առիթից՝ Ռոխոն, ինքնուրույն մարզման փոխարեն, նախընտրել է ընկերների հետ հանգստանալ։ Դա վրդովեցրել է թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին, ով որոշել է տուգանել ֆուտբոլիստին 2 շաբաթվա աշխատավարձի չափով։
7383 | 0
Facebook