Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քադաֆիի որդուն դատապարտել են մահապատժի

14:28, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Քադաֆիի որդուն դատապարտել են մահապատժի

Լիբիայի դատարանը Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին դատապարտել է մահապատժի` գնդակահարության միջոցով: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Աղբյուրը նշում է, որ Քադաֆիի հետ միասին մահապատժի են դատապարտվել նախկին պետական ևս ութ պաշտոնյաներ, որոնք մեղադրվել են երկրում 2011թ. հեղափոխության ժամանակ կատարած ռազմական հանցագործությունների և բողոքի ակցիաները ճնշելու ընթացքում մի խումբ ցուցարարների սպանության համար: Նրանց թվում է նաև Քադաֆիի օրոք Լիբիայի վարչապետ Բաղդադի ալ-Մահմուդին:

Հաղորդվում է նաև, որ Սեյֆ ալ-Իսլամին մահապատժի են դատապարտել` մեղադրելով վերջինին երկրի պետական անվտանգությունը խախտելու, բանտից փախուստի դիմելու և պետական դրոշը պղծելու համար: Մինչ վերջինի դատավարությունը Հաագայի դատարանը պահանջել էր իրեն հանձնել Քադաֆիի որդուն` պատճառաբանելով, որ Լիբիայում նրա դատավարության ընթացքի վրա կարող են ազդել քաղաքական մի շարք պատճառներ:

9440 | 0
Facebook