Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքող երիտասարդի բերանի կարերը քանդել են

14:01, երեքշաբթի, 07 հուլիսի, 2015 թ.
Բողոքող երիտասարդի բերանի կարերը քանդել են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներից Հովհաննեսը, ով ի նշան բողոքի, կարել էր իր բերանը, տեղափոխվել է հիվանդանոց:

Հովհաննեսի բերանի կարերն արդեն քանդել են, և նա կրկին վերադարձել է Ազատության հրապարակ: Ընկերներից մեկը, սակայն, լրագրողների հետ զրուցում նշեց, որ շատ դժվարությամբ են բժշկական օգնություն ցույց տվել և ստիպված են եղել մոտ 20-25 րոպե սպասել հիվանդանոցում:

Լրագրողներից մեկն այնուհետ փորձեց Հովհաննեսից ճշտել ինքնազգացողության մասին, որին ի պատասխան` ծայրահեղ քայլի դիմած ցուցարարը նշեց, որ իրեն շատ լավ է զգում և հացադուլը պետք է շարունակի այնքան ժամանակ, մինչև իրենց 3 պահանջները չկատարվեն:

Ավելի վաղ, հարցազրույցներից մեկում Հովհաննեսը նշել էր, որ սա բերանը կարելու իր երրորդ փորձն էր. նախորդ երկուսը կատրել է բանտում:

4060 | 0
Facebook