Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳ նախարարությունը կտրուկ է արձագանքել Կանադայի՝ հակառուսական նոր պատժամիջոցներին

21:38, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
ՌԴ ԱԳ նախարարությունը կտրուկ է արձագանքել Կանադայի՝ հակառուսական նոր պատժամիջոցներին

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Կանադայի վերջին որոշման վերաբերյալ՝ կապված հակառուսական պատժամիջոցների ցանկի ընդլայնման հետ:

«Կանադայի կառավարության՝ ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցներն ընդլայնելու որոշումն էլ ավելի բացասական անդրադարձ է ունենալու երկու երկրների՝ առանց այն էլ ոչ այդքան լավ ժամանակներում գտնվող հարաբերությունների վրա»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադայի կառավարությունը հայտարարել էր ՌԴ դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին: Այս մասին հաղորդվում է երկրի կառավարության կայքում: Նոր որոշման համաձայն՝ Կանադան ընդլայնել էր հակառուսական պատժամիջոցների ցանկն՝ այնտեղ ներառելով ևս 3 քաղաքացու և իրավաբանական 14 անձանց:
3690 | 0
Facebook