Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀԷՑ-ի պարտքը կփակվի ռուսական 200 մլն դոլարանոց վարկից. «Ժամանակ»

08:10, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
ՀԷՑ-ի պարտքը կփակվի ռուսական 200 մլն դոլարանոց վարկից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՌԴ կողմից ՀՀ ԶՈՒ համար սպառազինություն ձեռք բերելու համար ՀՀ-ին տրամադրվող 200 մլն դոլարի արտոնյալ վարկից 50 մլն դոլարը տրամադրվելու է ՀԷՑ-ին, որպեսզի մարի էլեկտրաէներգիայի արտադրողներին ունեցած իր 23 մլրդ դրամի պարտավորությունները:

Ստացվում է, որ ՀՀ-ն 50 մլն դոլարի պակաս ժամանակակից սպառազինություն կգնի բանակի համար, և այդ չափով մեր անվտանգությունը կտուժի, բայց մյուս կողմից՝ հնարավոր կլինի թույլ չտալ էլեկտրաէներգիայի թանկացումը:

ՀԷՑ-ն, իհարկե, այդ գումարը կվերադարձնի բանակին, երբ աուդիտը պարզի, որ թանկացումը հիմնավոր է, և մենք սկսենք սպառած էլեկտրաէներգիայի համար ավելի շատ վճարել»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

4164 | 6
Facebook