Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հաղարջով պատրաստված դիմակ` ճարպոտ մաշկ ունեցողների համար

23:15, շաբաթ, 20 հունիսի, 2015 թ.
Հաղարջով պատրաստված դիմակ` ճարպոտ մաշկ ունեցողների համար
     Հաղարջով պատրաստված դիմակն օգտակար է հատկապես ճարպոտ մաշկ ունեցողների համար: Հաղարջը սպիտակեցնող, խոնավեցնող, հարթեցնող ու սնուցող հատկություն ունի:
     Հարկավոր է հատապտուղները տրորել, ավելացնել օսլա՝ խիտ զանգված ստանալու համար: Այնուհետ զանգվածը պետք է մատներով քսել դեմքին` գործընթացը շարունակելով 6-7 րոպե։ Դրանից հետո այն դեմքին թողնել 8 րոպե, ապա կրկին մերսել ու լվանալ:
     Հաղարջն օգտակար է նաև պեպենների դեմ պայքարում: Հարկավոր է տրորել չհասունացած պտուղը, խառնել մեղրի հետ (3։1), 20 րոպե հետո լվանալ գոլ ջրով:
7906 | 1
Facebook