Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ռապունցել» մուլտֆիլմը կվերածվի սերիալի

19:10, հինգշաբթի, 04 հունիսի, 2015 թ.
«Ռապունցել» մուլտֆիլմը կվերածվի սերիալի

«Դիսնեյ» կինոստուդիան հայտարարել է, որ մտադիր է թողարկել «Ռապունցել. խճճված պատմություն» լայնամետրաժ մուլտֆիլմի սերիալային տարբերակը: Այն կներկայացվի 2017 թվականին: Մուլտֆիլիմի սերիալային տարբերակը կհնչյունավորեն դերասաններ Զաքարի Լիվայն ու Մենդի Մուրն, ովքեր հնչյունավորել են նաև լայնամետրաժ մուլտֆիլմը: Սերիալի կոմպոզիտորը կլինի ութակի օսկարակիր Ալեն Մենկելը:

Մուլտֆիլմի հերոսները կլինեն Ռապունցելը, Ֆլինն Ռայդերը, քամելիոն Պասկալը, Մաքսիմուս անունով ձին, «Քաղցր բադիկ» պանդոկի ավազակները, կլինեն նաև նոր կերպարներ:

Սերիալի գործողությունները հիմնված կլինեն լայնամետրաժ մուլտֆիլմի ու 2012-ին ներկայացված «Ռապունցել. հավերժ երջանիկ» կարճամետրաժ մուլտֆիլմի վրա:

«Ռապունցել. խճճված պատմություն» լայնամետրաժ մուլտֆիլմը ներկայացվել է 2010-ին: Դա Գրիմ եղբայրների հեքիաթի նոր տարբերակն է եղել: Մուլտֆիլմի ռեժիսորները Նաթան Գրենոն և Բայրոն Հովարդն են եղել: Վարձույթից ստացած հասույթը կազմել է մոտ 600 միլիոն դոլար, իսկ մուլտֆիլմի բյուջեն կազմել է 260 միլիոն դոլար: Այն «Դիսնեյ»-ի պատմության ամենաթանկարժեք անիմացիոն ստեղծագործություններից մեկն է:

25285 | 0
Facebook