Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցյուրիխում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի փոխնախագահը և ևս 8 աշխատակից

13:34, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Ցյուրիխում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի փոխնախագահը և ևս 8 աշխատակից
     Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հաստատել է ՖԻՖԱ-ի 9 աշխատողների ձերբակալությունն, ովքեր կասկածվում են կաշառք վերցնելու համար։
«Ցյուրիխի ոստիկանությունը բերման է ենթարկել 9 աշխատողի։ Նրանք բերման են ենթարկվել ԱՄՆ-ի կառավարության խնդրանքով։ Նյու Յորքի ֆեդերալ դատախազն, ով զբաղվում է այս գործի քննությամբ, ՖԻՖԱ-ի աշխատողներին կասկածում է կաշառք վերցնելու համար։ Հանցագործությունները կատարվել են 1990-ից մինչ օրս։ Հանցագործ սխեմաներում մասնակցության համար կասկածվում են մարզկան ԶԼՄ-ների ներկայացուցիչները և առաջմղման խմբերը, որոնք ՖԻՖԱ-ին կաշառել են ավելի քան 100 մլն դոլարով։ Ի պատասխան, նրանք ստացել են Լատինական Ամերիկայում անցկացվող մրցաշարերի մարքեթինգային և հովանավորչական իրավունքներ։ Բոլոր հանցագործությունները նախապատրաստվել և իրականացվել են ԱՄՆ-ի տարածքում, իսկ դրամական փոխանցումները իրականացվել են ամերիկյան բանկերի միջոցով»,- ասվում է Արդարադատության նախարարության ուղերձում։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ այսօր ձերբակալելու են 15 աշխատակցի։
Ավելի ուշ հայտնի են դարձել ձերբակալված 9 աշխատակիցների անունները։ Նրանցից ամենաբարձր պաշտոնն ունի Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի կոնֆեդերացիայի նախագահ Ջեֆրի Ուեբն, ով նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահն է։ Բացի այդ ձերբակալվել են նաև Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի այլ աշխատակիցներ՝ Յուջերինո Ֆիգերեդոն, Ջեք Ուորները, Էդուարդո Լին, Խուլիո Ռոչան, Կոստաս Տակասը, Ռաֆայել Էսքիվելը, Խոսե Մարիա Մարին և Նիկոլաս Լեոսը։ Բացի այդ, մեղադրանքներ են առաջադրվել ՖԻՖԱ-ի մարքեթինգի բաժնի նախկին աշխատակիցներին։
Նշվում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերն, ով ուրբաթ օրը մտադիր է վերընտրվել իր պաշտոնում, դեռևս չի մեղադրվում։
Ավելացնենք, որ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները ժամանել են Ցյուրիխ, որտեղ մայիսի 29-ին տեղի կունենան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները։
7234 | 0
Facebook