Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրով. Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը Ռուսաստանի առաջնահերթություններից մեկն է

15:01, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Լավրով. Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը Ռուսաստանի առաջնահերթություններից մեկն է

Ինչպես հայտնի է, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի միջև: Հանդիպման առանցքում եղել են հարցեր՝ կապված երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների լուծման և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ:

Հանդիպման ընթացքում Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը հնարավոր է միայն «բանաձևումների լեզվով»: «Այն, որ այս հակամարտությունը ձգձգված է, ոչ ոք չի հերքում: Սակայն հստակ հիմքեր կան համաձայնության հասնելու համար: Այդ հարցում ևս բոլորը համաձայն են»,- ասել է Լավրովը:

Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ կիսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Լավրովի ունեցած լավատեսական տրամադրվածությունները: «Կա թեմա, կա խնդիր, այն պետք է լուծել: Պահն արդեն հասունացել է»,- կարծիք է հայտնել Մամեդյարովը:

5013 | 1
Facebook