Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս թենիսիստը լքել է «Roland Garros»-ը՝ ինքն իրեն վնասելու պատճառով

14:33, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Ռուս թենիսիստը լքել է «Roland Garros»-ը՝ ինքն իրեն վնասելու պատճառով
     Ռուս թենիսիստ Միխայիլ Յուժնին ավարտել է իր մրցելույթները Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ «Roland Garros»-ում՝ չկարողանալով ավարտին հասցնել բոսնիացի Դամիր Ջումխուրի հետ մեկնարկային հանդիպումը։
32-ամյա Յուժնին, ով այս պահին աշխարհի 70-րդ ռակետն է, երկու սեթում պարտվել է 2։6, 1։6 հաշվով, ինչից հետո հրաժարվել է հետագա պայքարից ինքն իրեն հասցրած վնասվածքի պատճառով։
Ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Յուժնին զայրանալով մի քանի անգամ ինքն իր գլխին ուժեղ հարվածել է ռակետով։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ թենիսիստը չի շարունակել հանդիպումը՝ մեջքի ցավերի պատճառով։
Նշենք, որ սա Յուժնիի՝ ինքն իրեն վնասելու առաջին դեպքը չէ։ 2008 թվականին՝ «Մայամի օփեն»-ի շրջանակներում նա ցավալի է տարել Նիկոլաս Ալմագրոյից իր պարտությունը։ Զայրույթից նա 3 անգամ ռակետով ինքն իր գլխին էր հարվածել, ինչից հետո մարզիկի մոտ արյունահոսություն էր սկսվել։ Արդյունքում, հանդիպումը դադարեցվել էր և բժիշկը մարզիկին առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել։ Այնուամենայնիվ, այդ հանդիպումը Միխայիլը հաղթել էր։
8904 | 0
Facebook