Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ իշխանություններն իրենց գաղափարները չկիսողների վրա ԱԱԾ-ին են ուղարկում». Շանթ Ոսկերչյանի հետ կապված միջադեպի արձագանքները

11:06, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
«ՀՀ իշխանություններն իրենց գաղափարները չկիսողների վրա ԱԱԾ-ին են ուղարկում». Շանթ Ոսկերչյանի հետ կապված միջադեպի արձագանքները
     Օրեր առաջ հայտնել էինք, որ Երևան ժամանած «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք` իր կամքին հակառակ հետ են ուղարկել Ֆրանսիա` Երևան-Փարիզ չվերթով:
     «Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասնաճյուղն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել` մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի վերաբերյալ: Ըստ նրանց` ՀՀ իշխանությունները սկսել են որոշել, թե ով կարող է զբաղվել քաղաքականությամբ, և ինչպիսի հայացքներ ունեցող հայերը կարող են մտնել Հայաստան:
     «Ավետիսյան ընտանիքի ոչնչացնողն իրենց քթի տակ է, բայց իրենք վախից պատրաստ են սահմանադրությունը ոտնահարել: Իսկ իրենց մտքերը չկիսող քաղաքացիների վրա ուղարկում են ԱԱԾ-ին»,- նշված է տեքստում:
     Հիշեցնենք` Ոսկերչյանը Երևանում պիտի մասնակցեր մայիսի վերջին «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Շանթ Ոսկերչյանը Ֆրանսիայում իրականացրել է քայլեր, որոնք Հայաստանի Հանրապետության հետ կապված խնդիրներ են առաջադրել, և դա է պատճառը եղել, որ նրա մուտքը Հայաստան արգելվել է:
3033 | 1
Facebook