Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զրո միավոր ստացած Ավստրիան Եվրոպային անշնորհակալ երախտամոռ է անվանել

15:35, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Զրո միավոր ստացած Ավստրիան Եվրոպային անշնորհակալ երախտամոռ է անվանել

Ավստրիացի լրագրողները Եվրոպային համարել են երախտամոռ ու անշնորհակալ այն բանի համար, որ արհամարհվել է «The Makemakes» խմբի ելույթը «Եվրոտեսիլ-2015»-ի եզրափակչի ժամանակ: Նրանք գրել են, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կայացած շոուն կազմակերպվել էր բարձրագույն մակարդակով, սակայն իրենց ներկայացուցիչը դրա փոխարեն և ոչ մի միավորի չի արժանացել: «Գոնե որպես երախտիքի նշան Եվրոպան մի միավոր անգամ չշնորհեց Ավստրիային»,- գրում է ավստրիական պարբերականներից մեկը:

Զայրացած են նաև գերմանացիները, քանի որ Գերմանիան ներկայացնող Անն Սոֆին դարձյալ ոչ մի միավորի չի արժանացել:

Հիշեցնենք, որ վերոնշյալ մրցույթում հաղթող էր ճանաչվել Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ 365 միավորով: Երկրորդ տեղում է Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան՝ 303 միավորով: Հայաստանը 34 միավորով զբաղեցրել է 16-րդ տեղը:

5675 | 4
Facebook