Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շատ անգամ ցանկացել եմ կյանքիս վերջ տալ․ Ադեբայոր

19:23, հինգշաբթի, 21 մայիսի, 2015 թ.
Շատ անգամ ցանկացել եմ կյանքիս վերջ տալ․ Ադեբայոր
     «Թոթենհեմ»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորը պատմել է կյանքի բարդ շրջանի մասին։ «Շատ մարդիկ ասում են, որ ես նույնիսկ դպրոց չեմ գնացել, բայց նրանք մոռանում են, որ ես փող չունեի։ Երբեք չեմ մեղադրել ծնողներիս։ Շնորհակալ եմ Աստծուն, որ այսօր տիրապետում եմ 3 լեզվի և կարող եմ դստերս ուսման տալ։ Մարդիկ պետք է ներեն ինձ՝ դպրոց չհաճախելու համար։ Ամենակարևորն այն է` ով ես դարձել կյանքում և ինչ ես սովորել։ Շատ անգամ ցանկացել եմ կյանքիս վերջ տալ։ Հարցրեք քրոջս, թե քանի անգամ եմ զանգահարել իրեն և ասել, որ պատրաստ եմ ինքնասպան լինել։ Այս ամենն իմ մեջ պահել եմ 11 տարի։ Բայց եթե մահանայի, ոչ ոք չէր իմանա իմ պատմությունը, ոչ ոք դասեր չէր քաղի։ Ինչ-որ մեկը կարող է ասել, որ ես չպետք է այս ամենը պատմեի։ Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը պետք է այդ մասին խոսեր»,- գրել է Ադեբայորը՝ ֆեյսբուքյան իր էջում։
8195 | 1
Facebook