Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ապրելու 15 սկզբունքներն՝ ըստ Մայա Պլիսեցկայայի

18:13, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Ապրելու 15 սկզբունքներն՝ ըստ Մայա Պլիսեցկայայի

Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին կյանքի 90-րդ տարում մահացել է աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայան, ում աճյունափոշին, իր իսկ կտակի համաձայն, կտարածվի ողջ Ռուսաստանում: Այսօր ներկայացնում ենք Մայա Պլիսեցկայայի կյանքի 15 սկզբունքները, որոնց նա միշտ հավատարիմ է մնացել:

1. Կնճիռներից չես փախչի: Բայց երիտասարդացված ծերունին շատ ծիծաղելի է: Կա հին այգի ու կա նոր այգի, սակայն խնամված են դրանք, թե՝ ոչ, դա արդեն այլ հարց է: Նույնն էլ դեմքն է, միշտ աչք է զառնում՝ խնամված է այն, թե անտարբերության մատնված:

2. Ինձ համար նորաձևության աշխարհն սկսվում ու վերջանում է Պիեռ Կարդենով: Նա ճաշակի, երևակայության ու գեղեցիկի չափանիշ է, նա երբեք չի հնանում:

3. Ապագա՛ սերունդ, քեզ մի խորհուրդ տամ. մի՛ հաշտվիր, միչև վերջին պահն էլ մի՛ հաշտվիր, անգամ այն ժամանակ, երբ կռվում ես, կրակի տակ ես, շեփոր փչի՛ր, թմբուկ զարկի՛ր, մինչև վերջին ակնթարթը պայքարի՛ր: Իմ հաղթանակները հենց դրանով են պայմանավորված: Բնավորություն՝ հենց դա է ճակատագիրը:

4. Ոչինչ չանելով ու բազմոցին նստելով՝ երբեք լավ կազմվածք չի լինի: Ծուլացող մարդը միշտ «այս ու այնկողմ է տարածվում»:

5. Առանց ավելորդ պարծենկոտության ասեմ, որ ինձ նախանձելու կարիք չկա: Աստված ինձ շնորհով ու ոչ այնքան վատ տվյալներով է օժտել: Մեծ թատրոնում ես անհամար բալետներում եմ պարել, ես, թերևս, աշխարհահռչակ եմ: Ու ամենակարևորը, ես հոյակապ ամուսին ունեմ, ուրիշ էլ ի՞նչ է ինձ անհրաժեշտ:

Մայա Պլիսեցկայան ամուսնու` կոմպոզիտոր Ռոդիոն Շեդրինի հետ
Մայա Պլիսեցկայան ամուսնու` կոմպոզիտոր Ռոդիոն Շեդրինի հետ

6. Մարդիկ չեն բաժանվում դասակարգերի, ռասաների, պետական համակարգերի: Պարզապես կան վատ ու լավ մարդիկ: Լավերը միշտ բացառություն են ու երկնքի պարգև:

7. Հատուկ սննդակարգի պետք չէ հետևել, պետք է քիչ «խժռել»:

8. Ավելի շուտ ոչ թե տեսականորեն է հնարավոր անել ամեն ինչ, այլ հենց կյանքում, պարզապես պետք է անել աստիճանաբար:

9. Ես ավելի շատ գարեջուր եմ սիրում, քան քաղցր: Իսկ առհասարակ, մարդկութունը հաց ու կարագից ավելի համեղ բան դեռ չի ստեղծել:

10. Տղամարդանց միշտ էլ դուր է գալիս գեղեցիկ կազմվածքը: Ես չեմ կարծում, թե բալետի պարուհիները գրավում են նրանց իրենց խելքով:

11. Չեմ կարծում, թե խելացիության բարձր մակարդակը բարությունն է: Բարիներ լինում են նաև հիմարիկները:

12. Արվեստում կարևոր չէ «ինչ»-ը, կարևորը «ինչպես»-ն է: Կարևորը, որ ներթափանցի հոգու մեջ, ահա դա է իրականը, հակառակը չկա:

13. Երբեք չեմ սիրել մարզվելն ու փորձերի հաճախելը: Կարծում եմ, հենց դա էլ դարձավ իմ բեմական երկարակեցության գաղտնիքը. իմ ոտքերը տանջված տեսք չունեին:

14. Տանել չեմ կարողանում աղմուկը ո՛չ բեմում, ո՛չ կյանքում: Ավելորդ բառեր ևս չեմ հանդուրժում:

15. Ողջ կյանքս սիրել եմ նորը ու ողջ կյանքս նայել եմ ապագային: Դա միշտ առավել հետաքրքիր է:

9061 | 0
Facebook