Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուլղարիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

11:30, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Բուլղարիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բուլղարիայի խորհրդարանը 157 կողմ և 36 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց բանաձև՝ նշելով, որ Բուլղարիան ճանաչում է 1915-1922թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Aztagdaily»-ն, այդ բանաձևով Բուլղարիայի խորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարեց նաև հայ զոհերի հիշատակի հարգման օր:

Աղբյուրը նշում է նաև, որ Բուլղարիայի վարչապետ Բոյքու Բորիսովը խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը, որին ենթարկվեցին հայերը, և հույս հայտնեց, որ թուրքական պետությունը նկատի կունենա Օսմանյան կայսրության և արդի Թուրքիայի միջև իրենց կատարած տարբերակումը:

«Պատմությունը պատմություն է, իսկ զոհերը՝ զոհեր: Այդ օրը՝ ապրիլի 24-ին, պետք է հարգվի նրանց հիշատակը»,- ասել է Բորիսովը:

6749 | 0
Facebook