Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում

09:58, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում
     Ապրիլի 27-ին` ժամը 03.55-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բագատաշեն-Վանաձոր 15 կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 65-րդ կմ-ի մոտակայքում, Ախթալա քաղաքի սկզբնամասում, «Հոնդա ակորդ» մակնիշի Р062СК/26/RUS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և հայտնվել Դեբեդ գետում. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
     Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ՝ Հ. Փ-ին (ծնվ. 1960թ.), Գ. Մ-ին (ծնվ. 1958թ.) և Դ. Կ-ին (ծնվ. 1988թ.) տեղափոխել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ վերջիններս հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
4277 | 0
Facebook