Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Խորհրդային տարիներին 1 սենյականոց բնակարանը «Մոսկվիչ» ավտոմեքենայից էժան է եղել

19:06, կիրակի, 19 ապրիլի, 2015 թ.
Խորհրդային տարիներին 1 սենյականոց բնակարանը «Մոսկվիչ» ավտոմեքենայից էժան է եղել

Ավագ սերնդի ներկայացուցիչներն, ովքեր ապրել են խորհրդային ժամանակաշրջնում, հաճախ են սիրում կրկնել, թե այդ տարիներին արևն ավելի պայծառ էր շողում, երշիկն ավելի համեղ էր և որ փողը հերիքում էր ամեն ինչի:
     Անցյալ դարի 1975-1985թթ. Խորհրդային Միությունում բնակչության տարբեր շերտերում ամսական միջին եկամուտը հետևյալն էր. ուսանողական թոշակը` 40 ռուբլի, երիտասարդ մասնագետի աշխատավարձը տատանվում էր 70-130 ռուբլու սահմաններում, իսկ Միության սահմաններում ամսական միջին աշխատավարձը հավասար էր 200 ռուբլու: Զինված ուժերի փոխգնդապետի ամսական միջին աշխատավարձը կազմում էր 300 ռուբլի: Կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղարի աշխատավարձը կազմում էր 450 ռուբլի, իսկ նախարարինը` 600 ռուբլի:

Խորհրդային տարիներին գնումներ կարելի էր կատարել անգամ 1 ռուբլով: Կարելի էր գնել 1 բաժակ գազավորված ջուր կամ 1 տուփ լուցկի:

3 կոպեկով կարելի էր տրամվայի տոմս կամ 1 գավաթ կվաս գնել:

10 կոպեկով մարդիկ կարող էին 1 կիլոգրամ կարտոֆիլ գնել կամ մրգային պաղպաղակ համտեսել: 11 կոպեկով էլ հնարավոր էր էսկիմո գնել:

Կաթի կեսլիտրանոց փաթեթն արժեր ընդամենը 16 կոպեկ: Նույնքան արժեր սև հացի 1 բատոնը:

1 տուփ ծխախոտն արժեր 70 կոպեկ:

2,15 ռուբլով հնարավոր էր ծրարի մեջ փաթեթավորված ձայնասկավառակ գնել կամ 2 անգամ սնվել ճաշարանում: Հեռախոսի բաժանարդային վճարն արժեր 1,5 ռուբլի:

Իսկ 4 ռուբլով հնարավոր էր 60 րոպե տևողությամբ ձայներիզ գնել: Նույն գումարով կարելի էր ճաշել ռեստորանում կամ Կրասնոդար-Գելենջիկի ուղղությամբ 1 ավիատոմս գնել:

Խորհրդային տարիներին «Ռուբիկ-կումբիկ»-ը շատ թանկ հաճույք էր` ամբողջ 10 ռուբլի:

«Օրլյոնոկ» մակնիշի հեծանիվը խորհրդային ժամանակներում արժեր 39, իսկ ավելի նորաձև «Սալյուտ» հեծանիվը` 84 ռուբլի:

Մելոմանների երազանք համարվող «Cremon» ակուստիկ կիթառն արժեր 70 ռուբլի:

Խորհրդային բնակարանների պատերի զարդ համարվող ավելի քան 2 մետր երկարություն ունեցող գորգն արժեր 96 ռուբլի:

«Էլեկտրոնիկա 302» ձայնարկիչ ունենալու համար պետք էր վճարել 155 ռուբլի: «Զենիթ» պրոֆեսիոնալ տեսախցիկները 3 անգամ էժան էին ձայնարկիչից:

«Իժ- Պլանետա-3» մոտոցիկլն արժեր 670 ռուբլի, նույնքան արժեր նաև գունավոր լամպային հեռուստացույցը:

70-ականների վերջին «Մոսկվիչ-412» ավտոմեքենան արժեր 5000 ռուբլի, իսկ 1 սենյականոց բնակարանն ավելի էժան` 3-4 հազար ռուբլի:

«Վազ-2106» ավտոմեքենան արժեր 7200 ռուբլի, իսկ խորհրդային վերնախավի համար նախատեսված «ԳԱԶ-24 Վոլգա» ավտոմեքենան վաճառվում էր 9000 ռուբլով:

17293 | 6
Facebook