Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Յարոսլավլում ձերբակալվել է մանկահասակ աղջիկների այլասերմամբ զբաղվող ավազակախումբ

22:06, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Յարոսլավլում ձերբակալվել է մանկահասակ աղջիկների այլասերմամբ զբաղվող ավազակախումբ

Ռուսաստանում վնասազերծվել է 3 մարդուց բաղկացած ավազակախումբը, որը զբաղվելիս է եղել մանկահասակ աղջիկների բռնաբարությամբ: 45-ամյա կասկածյալին հաջողվել է ձերբակալել Մոսկվայում՝ հարբած վիճակում: Նրա հանցակիցներից մեկը զինվորական թոշակառու է եղել, մյուսը՝ 19-ամյա մարմնավաճառ: Վերջին 2-ին ձերբակալել են Յարոսլավլում: Նրանք արդեն ցուցմունքներ են տալիս, հայտնում է «Լայֆ Նյուզ»-ը:

Հետաքննությունը պարզել է, որ 2014-ի աշնանից մինչև 2015-ի մարտը չարագործներն առանձնատուն են բերել փոքրահասակ աղջիկների ու նրանց զրկել կուսությունից: «Գաղտնիք»-ի չբացահայտման համար նրանց վճարել են 500-3000-ական ռուբլի, ոսկյա զարդեր կամ էլ բջջային հեռախոս:

Մանկապիղծների համար աղջիկներ փնտրել է մարմնավաճառն, ով իր ծանոթների երեխաներին հեշտ գումար վաստակելու առաջարկներ է արել:

Աղջիկների հետ օրգիաներն անցել են զինվորական թոշակառուի տանը, որտեղ քննիչները գտել են պոռնոգրաֆիա պարունակող DVD-սկավառակներ և այն անկողինը, որի վրա այլասերել են երեխաներին:

Հայտնի է, որ հանցագործներն այս կերպ իրենց զոհն են դարձրել 5 աղջիկ երեխայի, թեև, ամենայն հավանականությամբ, նրանց թիվն ավելի շատ կարող է լինել: Հարուցվել է քրեական գործ:

8638 | 0
Facebook