Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը հայտնում է ևս մեկ զոհված սպայի մասին

12:48, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Ադրբեջանը հայտնում է ևս մեկ զոհված սպայի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բացահայտում է ևս մեկ զինվորականի՝ 1980 թվականին ծնված սպա Իգբալ Ահմեդովի զոհվելու փաստը: «ԱզերԹԱջ»-ը գրում է, որ նա արդեն հողին է հանձնվել հարազատ գյուղում: Նա ամուսնացած էր, ուներ 2 երեխա:

Նշենք, որ մարտի 19-ի գիշերն ադրբեջանական կողմը դիվերսիա էր իրականացրել, ինչը հետ էր մղվել հայ զինվորների կողմից: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թշնամուն հետ մղելու արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր: Մարտի 26-ին վիրավորներից մեկը՝ 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը, ցավոք, մահացավ հիվանդանոցում:
     Հայկական կողմը բազմիցս հայտնել էր, որ ադրբեջանական կողմը դիվերսիայի ժամանակ ունեցել է ծանր կորուստներ, և որ իր ռազմավարության համաձայն, զոհերի մասին փաստերը կբացահայտի մի քանի օրվա պարբերականությամբ:
     Հավելենք, որ մարտի 27-ին Ադրբեջանը խոստովանել էր ևս մեկ զինվորի զոհվելու փաստը:

6436 | 3
Facebook