Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Աֆրիկայում ճակատին 12 թիվը դրոշմված երեխա է ծնվել

17:35, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Հարավային Աֆրիկայում ճակատին 12 թիվը դրոշմված երեխա է ծնվել

2014թ. նոյեմբերի 11-ին Հարավային Աֆրիկայում ծնված փոքրիկն ապշեցրել է իր ճակատի արտասովոր նշանով: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, Հանրու վան Նիկրեկը ծնվել է՝ ճակատին 12 թիվը դրոշմված (հնագույն քաղաքակրթություններում 12 թիվը խորհրդանշում էր Օլիմպոս սարի վրա բնակվող աստվածներին և կենդանակերպի նշաններին): Երեխայի ծնողներն ու հարազատներն ապշել են այդ տարօրինակ երևույթից, սակայն նշել են, որ իրենք դա բնությունից տրված գեղեցիկ անակնկալ են համարում: Բժիշկները սակայն հավաստիացրել են երեխայի ծնողներին, որ նշանը կանհետանա մինչև փոքրիկի 4 ամսական դառնալը:

Երեխայի մոր տատիկն այս դեպքի առիթով հարցազրույց է տվել, որի ընթացքում նա նշել է, որ առաջինն իր փոքր աղջիկն է նկատել երեխայի ճակատի նշանը:

Աղբյուրը նշում է նաև, որ դեմքի վրա գոյացող այդպիսի նշանները բաժանվում են երկու խմբի՝ պիգմենտային բծերի և անոթային նշանների: Անոթային նշանները մեծ մասամբ առաջանում են գլխի կամ պարանոցի շրջանում՝ մաշկի տակ գտնվող արյունատար անոթների աշխատանքի տարատեսակ խանգարումների պատճառով։ Դրանք կարող են անհետանալ մի քանի ամսում։

Ի տարբերություն անոթային բնածին նշանների՝ պիգմենտային բծերը սովորաբար շագանակագույն երանգի են լինում ու առաջանում են պիգմենտային բջիջների կուտակման պատճառով։
9527 | 2
Facebook