Խնդրում ենք սպասել...

Միջազգային

8-ամյա հոկեյիստները ծեծկռտուք են սկսել հանդիպումից հետո

00:11, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
8-ամյա հոկեյիստները ծեծկռտուք են սկսել հանդիպումից հետո
     Թաթարստանի մայրաքաղաքում ընթացող «Զոլոտայա շայբա» հոկեյի մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած «Ակ Բարս» - «Վոլնա» մանկական թիմերի միջև հանդիպումը ավարտվել է ոչ թե ավանդական ձեռքսեղմումով, այլ ծեծկռտուքով՝ 8 տարեկան 30 հոկեյիստների մասնակցությամբ։
Կրքերը սկսել են թեժանալ հանդիպման ավարտը ազդարարող սուլիչից հետո, երբ թիմերին հրավիրել են սառույց՝ ձեռքսեղմման համար։
     Երկու տղաների միջև վեճ է սկսվել, որը միանգամից վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։
Մրցավարները փորձել են հանդարտեցնել երեխաներին, սակայն նրանց դա չի հաջողվել։ Մի քանի րոպեից սառույցի կենտրոն է դուրս եկել ինչ-որ տղամարդ և կարողացել է հանդարտեցնել երիտասարդ մարզիկներին։
5893 | 0
Facebook