Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովին ենթադրյալ սպանողների ավտոմեքենան հայտնաբերվել է

18:41, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Նեմցովին ենթադրյալ սպանողների ավտոմեքենան հայտնաբերվել է

ՌԴ իրավապահները հայտնաբերել են Lada Priora մակնիշի ավտոմեքենան, որով ենթադրաբար տեղաշարժվել են ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին սպանողները:
     Մեքենան հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում: Քննիչներն այժմ զննում են ավտոմեքենան:


     Փողոցի անկյունում տեղադրված տեսախցիկն ավելի վաղ արձանագրել էր մեքենայի կայանելն ու դուրս եկող վարորդին, բայց իրավապահները դեռևս ապացույց չունեն, որ տղամարդն ու նրան մոտեցող անձը կապ ունեն սպանության հետ:
     Ի դեպ, պարզվել է, որ մեքենան գրանցված է Մագասի մի բնակչուհու անունով:

7328 | 0
Facebook