Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն սպառնացել է ծանր զինտեխնիկան կրկին հակամարտության գոտի բերել

14:50, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Պորոշենկոն սպառնացել է ծանր զինտեխնիկան կրկին հակամարտության գոտի բերել

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հաստատել է այն փաստը, որ երկրի կառավարական բանակը սկսել է սահմանից ծանր զինտեխնիկայի հետքաշման գործընթացը: Սակայն, ինչպես հաղորդում է «ԼայֆՆյուզ»-ը՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին, Պորոշենկոն հայտնել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հետքաշված ծանր զինտեխնիկան ցանկացած պահի կրկին բերել շփման գծի մոտ:

«Կատարելով Մինսկի համաձայնագրի դրույթները՝ կառավարական բանակը սկսել է ծանր զինտեխնիկայի հետքաշումը: Սակայն դա մեր կողմից Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման առաջին և փորձնական քայլն է, և մենք ցավոք տեսնում ենք, որ հակառակորդ ուժերը դեռևս շարունակում են խախտել այդ համաձայնագիրը: Ուստի ցանկացած ժամանակ և ցանկացած պահի մեր բանակը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում այդ զինտեխնիկան բերել այնտեղ, որտեղ դրանք նախկինում տեղակայված էին»,- հայտարարել է Պորոշենկոն պաշտպանության Ազգային ինստիտուտում այսօր ունեցած ելութի ժամանակ:
4232 | 2
Facebook