Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ըստ Հովհաննես Մարգարյանի` ՕԵԿ-ը հանդիպում է ԲՀԿ-ն լքած պատգամավորների հետ, բայց չի համոզում գալ ՕԵԿ

12:25, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Ըստ Հովհաննես Մարգարյանի` ՕԵԿ-ը հանդիպում է ԲՀԿ-ն լքած պատգամավորների հետ, բայց չի համոզում գալ ՕԵԿ
     Ասում են` ԲՀԿ-ն լքած պատգամավորներին ՕԵԿ-ը փորձում է իր շարքերը համալրել, որքանո՞վ է լուրը համապատասխանում իրականությանը` դիմելով ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին` հարցրին լրագրողները:
     «Մեր շարքերը համալրելու խնդիր չունենք, դա ապատեղեկատվություն է... մենք միշտ հանդիպում ենք բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ, նրանց շարքերում ունենք լավ ընկերներ: Այո, ԲՀԿ-ի մեր ընկերների հետ էլ ենք հանդիպում, լինում են վերլուծություններ, առաջարկներ, ու ես այստեղ վատ բան չեմ տեսնում, քննարկում ենք` հետագայում ինչպես պետք է շարունակենք պայքարը, քննարկում ենք հետագա համագործակցությունը: Բայց խոսակցությունը, թե համոզում ենք և այլն, սուտ է»,- ասաց նա:
2270 | 1
Facebook