Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանին կզրկեն «Կենտրոն» հեռուստաընկերությունից ու «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ից

15:07, երեքշաբթի, 24 փետրվարի, 2015 թ.
Ծառուկյանին կզրկեն «Կենտրոն» հեռուստաընկերությունից ու «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ից
     Օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը վաճառվել է, լրատվականի տնօրեն, Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ ազատվել է աշխատանքից: Ավելի ուշ նա հերքեց լուրերը` ասելով, որ անհանգստությունն անհիմն է: Ասում են, չնայած վերոնշյալ պնդումներին՝ մոտ օրերս «Կենտրոն»-ը ղեկավարելու է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանն, ով արդեն ժողով է արել աշխատակիցների հետ:
    
Ըստ խոսակցությունների` միայն «Կենտրոն»-ը չէ, որ իշխանությունների թիրախում է. ասում են` Ծառուկյանի ձեռքից ուզում են վերցնել նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ից:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
25146 | 39
Facebook