Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար` Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր

21:00, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Ավտովթար` Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
     Հունվարի 30-ին` ժամը 16.57-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ-Կարճաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 14-րդ կմ-ում` Արծվանիստ գյուղի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի 05 ТТ 105 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Փ., ծնվ. 1977թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել (մոտ 2մ), ինչից ավտոմեքենայի ուղևոր Ն. Ա-ն (ծնվ. 1952թ.) տեղում մահացել է:
     Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ավտոմեքենայի ուղևորներ Ի. Ա-ին (ծնվ. 1977թ.), Ա. Փ-ին (ծնվ. 1998թ.), Ա. Փ-ին (ծնվ. 2003թ.) և Ց. Ա-ի (ծնվ. 1950թ.), ովքեր տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
     Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
6247 | 0
Facebook