Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առաջին շրջանը կկարողանանք մոռանալ միայն հիպնոսի օգնությամբ․ Կլոպ

23:10, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Առաջին շրջանը կկարողանանք մոռանալ միայն հիպնոսի օգնությամբ․ Կլոպ
     Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ նա և իր սաները դժվարությամբ կկարողանան մոռանալ Բունդեսլիգայի առաջին շրջանում իրենց թիմի ցույց տված արդյունքները։
«Լարվածություն եմ զգում։ Կարծես կարևոր քննությունից առաջ լինեմ։ Այնուամենայնիվ, մենք լավ ենք նախապատրաստվել երկրորդ շրջանին և բավականին առաջադիմել ենք։ Իսկ առաջին շրջանը կկարողանանք մոռանալ միայն հիպնոսի օգնությամբ»,- ասել է Կլոպը։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» 17 տուրերի արդյունքում վաստակել է 15 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը։
7072 | 0
Facebook