Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիգսը հավաստիացրել է, որ սեպտեմբերին մենամարտելու է Կլիչկոյի հետ

19:38, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Բրիգսը հավաստիացրել է, որ սեպտեմբերին մենամարտելու է Կլիչկոյի հետ
     Ամերիկացի ծանր քաշային բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը հավաստիացրել է, որ WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն համաձայնել է մենամարտել իր հետ 2015-ի սեպտեմբերին։
«Կլիչկոյի հետ մեր մենամարտն արդեն պլանավորված է։ Այն պետք է տեղի ունենա սեպտեմբերին, գուցե և ավելի վաղ։ Նրա ներկայացուցիչները հաստատել են, որ մենամարտը տեղի է ունենալու։ Մենք դիտարկում ենք այն Համբուրգում անցկացնելու տարբերակը։ Սակայն հույս ունենք, որ կարող ենք մենամարտը տեղափոխել ԱՄՆ։ Ինձ հիանալի եմ զգում։ Հիանալի մարզավիճակում եմ»,- ասել է Բրիգսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կլիչկոն մտադիր է ամերիկացի Բրայանթ Ջենինգսոմի հետ ապրիլի 25-ին կայանալիք մենամարտից հետո մենամարտ անցկացնել Բրիգսի հետ։ Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունները հերքել էր Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնդ Բենթեն։
7245 | 0
Facebook