Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը հերքում է Գյումրիի ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին լուրը

19:05, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Ոստիկանությունը հերքում է Գյումրիի ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին լուրը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերքում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին խոսակցությունները:
     «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
     Աղբյուրը նշում է, որ Գյումրիում խոսակցություններ էին տարածվել, որ ռուսական ռազմաբազայից կրկին զինծառայող է փախել, ինչը քաղաքում խուճապային տրամադրություններ է առաջացրել:

4804 | 2
Facebook