Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը կընդունի 2017-ի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը

18:45, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Վրաստանը կընդունի 2017-ի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը
     2017 թվականին Եվրոպայի մինչև 19 տարեկան պատանիների առաջնության եզրափակիչ փուլը անց է կացվելու Վրաստանում, իսկ 2018-ին՝ Ֆինլանդիայում։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 և 2018 թվականների առաջնությունները անց են կացվելու համապատասխանաբար Խորվաթիայում և Անգլիայում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը անց է կացվել Հունգարիայում։ Այնտեղ հաղթանակ է տոնել Գերմանիայի ընտրանին՝ եզրափակչում պարտության մատնելով Պորտուգալիային։
5196 | 2
Facebook