Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ի՞նչ փոփոխություններ են այս տարի սպասվում Սիլվա Հակոբյանի անձնական կյանքում

18:10, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Ի՞նչ փոփոխություններ են այս տարի սպասվում Սիլվա Հակոբյանի անձնական կյանքում

2014-ին երգչուհի Սիլվա Հակոբյանը տեսահոլովակներ նկարահանելու առումով ակտիվություն չցուցաբերեց: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Սիլվայի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է ասաց, թե ինչի հետ էր կապված այդ լռությունը: «Շատ համերգներ ունեինք դրսում, այդ պատճառով չէինք հասցնում տեսահոլովակ նկարահանել: Այս տարի նույնպես ունենք հրավերներ, բայց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված դրանք մերժել ենք: Չենք ուզում համերգային ծրագրերով հանդես գալ, բոլոր այդ հրավերները տեղափոխում ենք աշուն»: Նա նշեց, որ Սիլվան ունի նոր երգեր, որոնք պատրաստման փուլում են. «15-16 նոր երգ կա, որոնք դեռ ավարտված չեն: Մինչև մայիս կլինի նաև մեկ, երկու տեսահոլովակ»:
     Երգչուհու հայրն ասաց, որ այս տարի հնարավոր է թողարկվի ձայնասկավառակ, իսկ մենահամերգը սպասվում է մայիսին` ԱՄՆ-ում:
     Հակոբ Հակոբյանի հետ խոսեցինք նաև Սիլվայի անձնականի մասին. «Բոլորն էլ գիտեն, որ Սիլվան ընկեր ունի. կլինեն փոփոխություններ այս տարի, թե՞ ոչ, չեմ կարող ասել, կոնկրետ պլանավորված ոչինչ չկա: Հնարավոր է` վաղը լինի, հնարավոր է` մեկ տարի հետո: Նրանց հարաբերությունները շատ լավ են, մենք նույնպես շատ հարգանքով ենք վերաբերվում և ինչով կարող ենք, օգնում ենք»,- եզրափակեց նա:

7443 | 0
Facebook