Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվային նոր պատժամիջոցներով սպառնալն ապակառուցողական քայլ է. Պեսկով

16:31, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Մոսկվային նոր պատժամիջոցներով սպառնալն ապակառուցողական քայլ է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ երկխոսությունից հրաժարվողների հանդեպ ճնշումներ գործադրելու փոխարեն ավելի է ուժգնանում տնտեսական շանտաժը Ռուսաստանի հանդեպ: Ըստ պեսկովի` Ռուսաստանին նոր պատժամիջոցներով սպառնալը «կարճատես» և ապակառուցողական քայլ է: «Ռուսաստանը երբեք չի համաձայնել նմանօրինակ սպառնալիքների հետ: Այսպիսի սպառնալիքներն ու շանտաժները երբեք էլ չեն հանգեցրել և չեն հանգեցնի նրան, որ Ռուսաստանը փոխի իր հետևողական դիրքորոշումը»,- մասնավորապես ասել է Պեսկովը:

4351 | 3
Facebook