Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանակահարություն` գիշերային ակումբի մոտ (մանրամասներ)

11:41, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Դանակահարություն` գիշերային ակումբի մոտ (մանրամասներ)
     Հունվարի 15-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բուժօգնության են դիմել 1994թ. ծնված Լևոն Հ-ն և 1993թ. ծնված Սամվել Շ-ն:
     Մեկնած օպերատիվ խմբին Լևոն Հ-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին Սամվել Շ-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է մոտ 25-30 տարեկան մի երիտասարդ, խնդրել, որ իրեն տանեն Սպիտակ: Մերժում ստանալուց հետո առաջացած վիճաբանության ժամանակ նրանց են մոտեցել ևս 3-4 երիտասարդներ, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող գործիքով հարվածել է Լևոն Հ-ին և Սամվել Շ-ին:
     Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ղուրսալի թիվ 1 հասցեում գտնվող գիշերային ակումբի մոտ 1991թ. ծնված Էմին Փ-ն ընկերոջ (անձը և տվյալները պարզվում են) հետ միասին վիճաբանել են Սամվել Շ-ի և վերջինիս ընկերներ` Վասիլ Ք-ի (տվյալները պարզվում են), Արմեն Զ-ի (տվյալները պարզվում են) և Լևոն Հ-ի հետ, որի ընթացքում ձեռքին եղած ծակող-կտրող գործիքով հարվածել է Սամվել Շ-ին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս (ըստ դատաբժշկի եզրակացության), իսկ Լևոն Հ-ին` կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (ըստ դատաբժշկի եզրակացության), որից հետո դիմել է փախուստի:
     Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
7404 | 1
Facebook