Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո լույս է տեսել «Շառլի Էբդո» խմբագրության առաջին համարը

11:37, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո լույս է տեսել «Շառլի Էբդո» խմբագրության առաջին համարը

Ֆրանսիայի թերթի կրպակներում հայտնվել է «Շառլի Էբդո» խմբագրության առաջին համարը՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, թերթի համարի առաջին էջին պատկերված է Մուհամեդ մարգարեն, իսկ համարը լույս է տեսել 3 միլիոն տպաքանակով:

«Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում, որ մենք կրկին նկարել ենք Մուհամեդ մարգարեին, սակայն մեր պատկերած մարգարեն բարի մարդ է, ով նաև լալիս է»,- նշել է Մուհամեդին թերթի համարում պատկերած ծաղրանկարիչը:

Աղբյուրը հայտնում է, որ թերթի համարում ծաղրանկարիչները պատկերել են լացող Մուհամեդ, ով իր ձեռքին կրում է «Ես Շառլին եմ» գրառումով ցուցանակ: Սպասվում է նաև, որ այս համարը միանգամից թարգմանվելու է մի շարք լեզուներով:

Նշենք, որ ավելի վաղ թերթի խմբագրությունը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, որի պատճառով ահաբեկիչները հունվարի 12-ին զինված ահաբեկչական հարձակում էին իրականացրել խմբագրության վրա՝ ընդհանուր առմամբ սպանելով 12 մարդ, որից 8-ը՝ լրագրող:

6808 | 0
Facebook