Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մինչև 2015թ. ամառը օդատիեզերական ուժեր կստեղծվեն

18:08, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Ռուսաստանում մինչև 2015թ. ամառը օդատիեզերական ուժեր կստեղծվեն

ՌԴ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ երկրում օդատիեզերական ուժերը կստեղծվեն մինչև այս տարվա ամառը:

Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ երկրում զինված ուժերի նոր տեսակը ստեղծվելու է՝ միացնելով ռազմաօդային ուժերն ու ռազմատիեզերական պաշտպանության զորքերը:

Հաղորդվում է նաև, որ նոր կազմավորվող զորատեսակի հրամանատարը ունենալու է 4 տեղակալներ՝ ռազմատիեզերական պաշտպանության, ռազմաօդային, հակահրթիռային պաշտպանության ու ՀՕՊ զորքերի գծով:

Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Ռուսաստանում օդատիեզերական ուժերն ստեղծվելու են 2016թ. հունվարի 1-ից:

7140 | 0
Facebook