Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռայոլան համոզված է, որ Մխիթարյանը կկարողանա ներգրավվել «Յուվենթուսի» կազմում

23:20, երկուշաբթի, 12 հունվարի, 2015 թ.
Ռայոլան համոզված է, որ Մխիթարյանը կկարողանա ներգրավվել «Յուվենթուսի» կազմում
     Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան համոզված է, որ իր հաճախորդը կարող է ներգրավվել «Յուվենթուսի» կազմում։ Այնուամենայնիվ, իտալացին կասկածում է, որ գերմանական ակումբը կհամաձայնի հրաժարվել 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից։
«Մխիթարյանը յուրօրինակ ֆուտբոլիստ է՝ հիանալի տեխնիկայով և մարտավարությամբ։ Նա ի վիճակի է գոլային պահեր ստեղծել և կկարողանա ներգրավվել «Յուվենթուսի» կազմում։ Սակայն բարդ է պատկերացնել, որ «Բորուսիան» նրան բաց կթողնի։ Տեսնենք` Հենրիխը կտեղափոխվի «Յուվենթուս», թե ոչ»,- ասել է Ռայոլան։
3665 | 0
Facebook