Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը ուշագրավ հրամանագիր է ստորագրել. «ՀԺ»

10:56, չորեքշաբթի, 23 ապրիլի, 2014 թ.
Սերժ Սարգսյանը ուշագրավ հրամանագիր է ստորագրել. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ բավական ուշագրավ մի հրամանագիր է ստորագրել։ Ըստ այդմ՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետը երկարաձգվել է ավելի քան երկու ամսով՝ մինչև այս տարվա հուլիսի 1-ը։
     Երեկ, երբ մեր թղթակիցը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրել է, թե ինչով է պայմանավորված սույն հետաձգումը, Հարությունյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ հանրային քննարկումներ անցկացնելու նպատակով։ Հանրային քննարկումները կարող են շատ լուրջ շտկումներ մտցնել հայեցակարգում»։
    
Մանրամասները` թերթի համարում:

5924 | 2
Facebook