Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մտավախություն կա, որ նախարարը նամակը կորցրել է

10:17, ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2011 թ.
Մտավախություն կա, որ նախարարը նամակը կորցրել է
     ''Երկիր''. Դալմայի այգիների հողօգտագործողները ս/թ հունիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանից նամակով խնդրել են` օգնել ստանալու այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է արվել անցած 10 տարիների ընթացքում Հայաստանում Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ, և հատկապես` ո՞րն է այն ԱՆՎՃԱՐ, անկախ, անաչառ, անկողմնակալ, ոչ դատական համակարգը, որը պետք է լուծի Օրհուսի կոնվենցիայի պահանջների խախտմամբ առաջ եկած վեճերը: Սակայն, առ այսօր դալմացիները չեն ստացել հարցի պատասխանը և մտավախություն ունեն, որ նախարարն` իրեն առձեռն հանձնված նամակը կորցրել է:
9550 | 0
Facebook