ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մտահոգիչ է, երբ իրավապահ մարմինները տարիներ առաջ տեխնիկական հնարավորություն չէին ունեցել գաղտնալսելու Սուրիկ Խաչատրյանի թիկնապահին, վարորդին և խոհարարին, ովքեր Բուդաղյանների գործով անցնող ամենաառանցքային դերակատարներն են հանդիսացել և մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: Սակայն ինչ-որ անհասկանալի ուժեր, դիվերսիա կազմակերպելով մեր պետության նկատմամբ, «առանց տեխնիկական բարդությունների» գաղտնալսել են ԱԱԾ-ի տնօրենի և ՀԿԾ-ի պետի հեռախոսազրույցը:
Ինչևիցե նախաքննական մարմինը կպարզի «հերոսների» ինքնությունը...
Հ.Գ. Իսկ առհասարակ, ես այդպես էլ չկարողացա գոնե ինձ համար պարզել՝ որոշ բեջուռաներ, ի վերջո, իրավաբա՞ն են, թե՞ կրկեսային ծաղրածու կամ սովորական դեմագոգ...
Երբ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը «հանճարեղ» իրավագետի դասերին չներկայանալու և մեխանիկորեն այդ քննությունը ստանալու ճշգրտումներ արեց, դա միանշանակ չընդունվեց հարցը զեկուցողի կողմից՝ ով թերահավատ ժպտաց և Քարահունջի օղի առաջին անգամ խմողի պես դեմքը քամահրանքով ծամածռեց:
Իսկ այսօր հասարակությունը դեռևս շարունակում է տառապել դերասանական մեծ փորձառություն ունեցող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի կրկեսային բեմադրությունը դիտելիս, քանզի նրա խոսքն ու մտքի արտաթորանքն ակնհայտորեն ներգործում է մեր հանրության առանց այն էլ քայքայված նյարդերի վրա...
ԱԺ-ն ցրելու ևս մեկ հիմնավոր պատճառ...»: