Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում 22-ամյա իսպանացի գոլֆիստուհի է սպանվել

20:25, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ում 22-ամյա իսպանացի գոլֆիստուհի է սպանվել

ԱՄՆ-ում սպանվել է իսպանացի գոլֆիստուհի Սելիա Բարքին Արոսամենը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Այովա նահանգի Էյմս քաղաքում։ Քաղաքային ոստիկանությունը հայտնում է, որ 22-ամյա մարզուհու մարմինը հայտնաբերվել է գոլֆի դաշտում։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղջկա վրա հարձակում է իրականացվել։ Կասկածի տակ է 22-ամյա Քոլին Դենիել Ռիչարդսը։

Նշենք, որ Սելիա Բարքին Արոսամենը Այովայի համալսարանի ուսանողուհի էր։ Նա հաղթել է 2017-ի Եվրոպայի առաջնությունը՝ սիրողների շրջանում։

3573 | 0
Facebook