Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալլա Պուգաչովան պայման է դրել. եթե 300 հազար դոլար վճարեն, կերգի». Դանիել Երաժիշտ

19:10, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
«Ալլա Պուգաչովան պայման է դրել. եթե 300 հազար դոլար վճարեն, կերգի». Դանիել Երաժիշտ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԱՅ ՔԵԶ ԲԱ՜Ն
     Ալլա Պուգաչովան պայման է դրել. եթե 300 հազար դոլար վճարեն, կերգի: Եթե ես 300 հազար դոլլար ունենայի, կտայի Ալլային, միայն թե լռի: Ալլայի այդ առաջարկը հիշեցրեց նման մի դեպք: Մի ծերուկ գնում է բալետի դպրոց: Մինչ տնօրենի գալը, նա հետևում էր պարուսույցի աշխատանքին: Դրախտային մի տեսարան էր բացվել նրա առջև: Ասես, Էդգար Դեգայի նկարները կենդանացած լինեին: Կիսամերկ պարմանուհիները կաքավում, գալարվում էին, ինչպես Մատիսի նկարած ոսկե ձկնիկները, Կլիմտի պատկերած՝ մի-մի Սալոմե՜... Հայտնի չէ, թե ինչ կկատարվեր այդ ծերուկի հետ, եթե տնօրենը մի քիչ էլ ուշանար: Վերջապես ծերուկն ուշքի եկավ ու դիմեց տնօրենին հետևյալ առաջարկությամբ. «Ես ջահել ժամանակ հիանալի մասաժիստ եմ եղել, հիմա էլ 20 հազար դրամով կարող եմ մասաժ անել»: Նրբակիրթ տնօրենը ամենայն հարգանքով արձագանքեց. «ՀԱՄԱՁԱՅՆ եմ հարգարժան վարպետ, սիրով, խնդրեմ՝ 20 հազար մուծեք ու գնացեք ում ուզում եք մասաժ արեք»: Հիմա էլ Պուգաչովան է ուզում մեր ականջները «մասաժ» անի: Մենք հազիվ են դիմանում մեր «ՊՈՒԳԱՉՈՎ-ՊՈՒԳԱՉՈՎԱՆԵՐԻՆ»...

19730 | 2
Facebook