Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեհրանում ահաբեկչություն իրականացրած ԴԱԻՇ-ի գրոհայիններին մահապատժի են ենթարկել

11:25, շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ.
Թեհրանում ահաբեկչություն իրականացրած ԴԱԻՇ-ի գրոհայիններին մահապատժի են ենթարկել

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 2017թ. Թեհրանում ահաբեկչություն իրականացրած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 8 գրոհայիններին, հաղորդում է Tasnim գործակալությունը:

2017թ. հունիսի 7-ին կանացի հագուստով 4 մարդուց բաղկացած մի խումբ կրակ էր բացել Իրանի խորհրդարանի

շենքի ուղղությամբ, ավելի ուշ նրանցից մեկն ինքնապայթեցում էր իրականացրել:

Հարձակման էր ենթարկվել նաև Հոմեյնիի անվան մզկիթը: Հարձակման արդյունքով մոտ 20 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ էին վիրավորվել:

Իրանի հեղափոխական դատարանը մայիսի 13-ին ԴԱԻՇ-ի 8 գրոհայիններին դատապարտել էր մահապատժի, իսկ հունիսի 11-ին Իրանի Գերագույն դատարանը հաստատել էր մահապատժի դատավճիռը:

9191 | 0
Facebook